211652_close_icon
views-count1382 դիտում article-date 23:15 19-03-2014

Հայաստանի գավաթ. «Փյունիկ»-ը կարևոր քայլ կատարեց դեպի եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հանդիպման առաջին իսկ րոպեներին մեր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Գագիկ Պողոսյանը: Թեև հանդիպումն առատ էր գոլային պահերով, Պողոսյանի հեղինակած գնդակը միակը եղավ այս խաղում: Իր փայլուն խաղով աչքի ընկավ նաև դարպասապահ Գոռ Մանուկյանը. նրան հաջողվեց մի քանի անգամ փրկել թիմին վերահաս գոլերից՝ այդ թվում նաև ետ մղելով 71-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը: Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին: «Միկա»-«Փյունիկ» 0:1 (0:1) Երևան, «Միկա» մարազադաշտ Գոլը՝ Գագիկ Պողոսյան, 8

Նմանատիպ նյութեր