211652_close_icon
views-count1264 դիտում article-date 19:57 19-03-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 18-ից 19-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության` 10, յուրացման 1 և մաքսանենգության 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր