211652_close_icon
views-count1659 դիտում article-date 19:44 19-03-2014

Կշեռքի նժարին է Սևանա լիճն ու 29 գյուղերի սակավաջրության հարցը. տեսանյութ

Կշեռքի մի նժարին ապագայի, մյուսին` 29 գյուղերի ոռոգման հարցն է: Կառավարությունն առաջարկում է այս տարի 70 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր բաց թողնել Սեւանից, որ մինչև Սևջուր և Արարատյան դաշտ սակավաջրության խնդիրը լուծվի: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով, կառավարության մտահոգությունն ուշացած է. պետք է մտածեին մինչեւ դաշտերի չորանալը: Պատգամավորը նկատի ունի ձկնաբուծարանները, որոնց պատճառով էլ խախտվեց արտեզյան համակարգը: Անդրանիկ Անդրեասյանը վստահեցրեց, որ հնարավոր ամեն ինչ արել է, բայց բնության դեմ անզոր է անգամ կառավարությունը: Ձկնաբուծությունն էլ ոլորտ է, որը շատ ակտիվ է զարգանում: Այս ծրագրով Սեւանա լիճը ոչ կչորանա, ոչ էլ էկոլոգիական խնդրի առջև կկանգնի, մանավանդ, որ Սեւանի մակարդակը բարձրացնելու նիշը գերազանցվել է: Սևանա լճի մասին օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը մտահոգված է, որ Սեւանը ամեն դեպքում ճահճանում է, եթե անգամ լճի մակարդակը կանգնեցվի: Որակական առումով Սեւանն այլեւս այն չէ, ինչ 30-ականներին էր: Անդրանիկ Անդրեասյանը հայտարարեց, որ անկախ պաշտոնից բոլորն էլ Սեւանին էմոցիոնալ են վերաբերում, բայց խնդիրն այն է, որ 30 գյուղ է չորանում: Հաջորդ զեկուցողը բնապահպանության նախարարն էր, որին բնապահպանները մեղադրեցին թվաբանական մանիպուլիացիաների, նախարարն էլ նրանց` պատվեր կատարելու համար: Հանրային լսումներից հետո հանձնաժողովը հաշվի կառնի առաջարկություններն ու արդեն ԱԺ-ի դահլիճում պատգամավորները կքննարկեն 170 մլնի խմ-ի փոխարեն բաց թողնե՞լ 240 միլիոն խորանարդ մետր, թե՞ ոչ: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24489]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր