211652_close_icon
views-count1503 դիտում article-date 13:37 19-03-2014

Վնասվածքներ` «ԶԻԼ»-ը վերանորոգելիս

Մարտի 19-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տրավմային շոկով, կոնքոսկրերի կոտրվածքներով և սրունքի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Վաչե Հ.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքներն ստացել է մարտի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իր տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելիս` ավտոմեքենան պատահաբար շարժվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր