211652_close_icon

Խորհուրդ է տրվում չերթևեկել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով

views-count1284 դիտում article-date 10:00 19-03-2014
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր