Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Քամին արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 21-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, 21-ից աստիճանաբար կբարձրանա:
[img]/ups/images/0476558001395168787783157.jpg[/img]
Երևանում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև:
[img]/ups/images/048445500139516880561393.jpg[/img]
Երևանի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան 22.00C (2008թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -4.20C (1976թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 6.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության