5977 դիտում
21:13 18-03-2014
Արցախի փողոցում Mercedes-ը դուրս գալով հանդիպակաց գոտի բախվել է «Ջորուն». կա վիրավոր
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Արցախի փողոցում բախվել են Mercedes մակնիշի 34 Ս T 476 համարանիշի և Վազ 21011 մակնիշի 03 ՍՕ 322 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21011-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Արմեն Ամիրխանյանն ու Հովհաննես Մկրտչյանը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Վթարի վայրում պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Ալեքսանդր Թելլոլյանը:
Ոստիկանությունը պարզում է հիվանդնոց տեղափոխված Վազ 21011-ի վարորդի ինքնությունը:
Ըստ վթարի վայրում հավաքվածների վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+