211652_close_icon
views-count10026 դիտում article-date 19:25 18-03-2014

Իրականում Երևանում Porsche Cayenne-ով ավտոմեքենաների սպանդը կատարել է Երևանցի 33-ամյա Արտյոմ Կիտեսովը

Այսօր՝ մարտի 18-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում պարզվել է , որ երեկ՝ մարտի 17-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի մեղավոր Porsche Cayenne մակնիշի 09 DD 700 համարանիշի ավտոմեքենան իրականում վարել է Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ 33-ամյա Արտյոմ Կիտեսովը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում Կոմիտաս 1-ին շենքի բնակիչ 33-ամյա Ռուբեն Բազեյանը ավագ քննիչ Արթուր Գասոյանին հայտնել էր, որ վարորդն ինքն է եղել, սակայն իրականում մեքնան պատկանում է իրեն, բայց ինքը չի վարել մեքենան և որպես ուղևոր ավտոմեքենայում չի եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Կիտեսովը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և եղել է ոչ սթափ վիճակում: Քննիչի կողմից նշանակվել է բժշկական փորձաքննություն, որտեղ նա հանձնել է արյան անալիզ որպեսզի պարզվի նրա սթափության աստիճանը: Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/1403181129336/]վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր երեկ՝ մարտի 17-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Պարզվել էր, որ Porsche Cayenne մակնիշի 09 DD 700 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևանի Կոմիտաս 1 շենքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Բազեյանը, Reno մակնիշի 34 ՏV 877 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Արշակունյաց 26 շենքի բնակիչ, 62-ամյա Միքայել Սահակյանը, իսկ Opel մակնիշի 34 MV 451 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Լեպսիուս փողոցի բնակիչ Մանուել Գազայանը: Վթարի հետևանքով 3 ավտոմեքենաների վարորդները, ինչպես նաև Opel-ի ուղևոր՝ Երևանի Գայի պողոտայի բնակիչ, 24-ամյա Արմեն Շիրմազանյանը, և Reno-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Մարիամ Միքայելյանը, ով աշխատում է «Փովր» սերվիսում՝ որպես հաշվապահ, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Porsche Cayenne-ի վարորդ Ռ. Բազեյանն աշխատում է «ԷԼԻՏ 1» ՍՊԸ-ում՝ որպես վիրաբույժ: Վթարից հետո Porsche-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Արտեքս» ՍՊԸ-ին պատկանող «Նոյան տապան» գինիների խանութի մուտքի դռանը՝ կոտրելով ապակիները՝ նրա տնօրեն, 42-ամյա Հրանտ Խաչատրյանին պատճառելով նյութական վնաս: Ըստ տեղեկություների վթարի մեղավորը եղել էր Porsche Cayenne-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել էր շրջադարձ կատարել, ինչից հետո էլ տեղի էր ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403180002383/]դեպքի վայրից հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, մարտի 17-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Porsche Cayenne մակնիշի 09 DD 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց բախվել էր Opel մակնիշի 34 MZ 451 համարանիշի և Reno մակնիշի 34 SV 877 համարանիշի ավտոմեքենաներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր