1038 դիտում
18:45 18-03-2014
Քննարկվել են սեփականատերերի կողմից տարածքների մաքրության ապահովման հետ կապված հարցեր
Սեփականատերերի կողմից իրենց պատկանող, սակայն ինչ-ինչ պատճառներով չօգտագործվող տարածքներում համապատասխան մաքության և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ համապատասխան աշխատանքների և դրանց առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական և կոմունալ տնտեսության վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված խորհրդակցությանը: Խորհրդակցությունը վարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը:
Խորհրդակցության շրջանակում մասնավորապես ներկայացվել և քննարկվել են համապատասխան ծանուցումներից հետո սահմանված ժամկետում իրենց պարտավորությունները չկատարած սեփականատերերի նկատմամբ վարչարարության իրականացման հետ կապված հարցեր:
Առանձին քննարկվել են նաև սեփականատեր հանդիսացող, սակայն ներկա պահին ՀՀ-ից բացակայող քաղաքացիների նկատմամբ վարչարարության իրականացման միջոցներն ու տեսակները, ինչպես նաև օրենքով սահմանված համապատասխան այլ միջոցների ձեռնարկման հարցը:
Անդրադարձ է եղել նաև օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանմանն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացմանը:
Նմանատիպ նյութեր
2160 դիտում
16:21 31-01-2019
Քննարկվել են հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտում նախատեսող իրավակարգավորումները
Այս բաժնից
790 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
763 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար