1172 դիտում
17:14 22-04-2014
Երևանում կուժեղացվի սեփականատերերի և վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքների վերահսկողությունը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները:
Նշվել է նաև, որ նախապես գույքագրված 128 տարածքներից 87-ն արդեն իսկ մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել, որոշ դեպքերում նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների ռեսուրսների աջակցությամբ: Իսկ պարտավորությունները չկատարողների մասով էլ զեկուցվել է, որ կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա խսիտ հսկողության տակ և համապատասխան քայլեր ձեռնարկել այն սեփականատերերի և վարձակալների նկատմամբ, ովքեր խուսափում եմ կարգի բերել իրենց տիրապետման ներքո գտնվող տարածքները:
«Սեփականատեր, թե վարձակալ՝ պարտավոր է սեփական ուժերով կազմակերպել իրեն պատկանող տարածքի մաքրման և պատշաճ տեսքի բերման աշխատանքները: Եվ այդ տեսանկյունից ուղղակի անհասկանալի և անընդունելի է, թե ինչու պետք է սեփականատիրոջ կամ վարձակալի փոխարեն համայնքի համապատասխան կազմակերպություններն իրենց տեխնիկայով կազմակերպեն տվյալ տարածքներն աղբից մաքրելու աշխատանքները: Միայն խոսքերով չէ, որ պետք է սիրես ու գնահատես Երևանը, ինչպես անում են ոմանք, այլ գործով պետք է ապացուցես, որ Երևանը նաև քո՛ մեծ տունն է ու համապատասխան վերաբերմունքով ցույց տաս դա: Ըստ այդմ, մեր մոտեցումներն ու քայլերն էլ նման տնտեսվարողների նկատմամբ պետք է լինեն շատ խիստ և կոշտ: Դրա համար ձեռնարկեք օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր քայլերը և գործընթացը պահեք մշտական խիստ հսկողության տակ: Վարձակալների դեպքում էլ նախաձեռնեք պայմանագրերի վերանայման քայլեր և անհրաժեշտության դեպքում կասեցրե՛ք պայմանագրերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
929 դիտում
19:08 07-11-2014
Կուժեղացվի շրջակա միջավայրի պահպանության վերահսկողությունը. կառավարության նիստ
1812 դիտում
12:20 24-01-2020
Պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
981 դիտում
18:45 18-03-2014
Քննարկվել են սեփականատերերի կողմից տարածքների մաքրության ապահովման հետ կապված հարցեր
Այս բաժնից
1468 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
733 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում
676 դիտում
21:31 25-11-2024
Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին