211652_close_icon

Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնող միջոցառումներ Ճապոնիայում

views-count2124 դիտում article-date 17:44 18-03-2014
Մարտի 13-ին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախաձեռնությամբ նախորդ շաբաթ մեկնարկած կովկասյան երկրների զբոսաշրջության զարգացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը Հայաստանի պատմությունը և մշակույթը ներկայացնող զեկույց է կարդացել ճապոնական մոտ երկու տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար: Դեսպանության աջակցությամբ գործակալության գրասենյակում բացվել է հայկական տաղավար, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, համտեսել հայկական ճաշատեսակներ և խմիչք: Ցուցադրվել է «Նոյի երկիր՝ Հայաստան» վավերագրական ֆիլմը:

Նմանատիպ նյութեր