Հայաստանը կողմ է Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ ճանապարհով լուծմանը. Էդվարդ Նալբանդյան
«Մենք միմիայն Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք և կողմ ենք հանդես գալիս այդ ճգնաժամի խաղաղ լուծմանը՝ երկխոսության և բանակցությունների միջոցով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա»»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին, թե որքանով կարող է ազդել Ուկրաինայի ճգնաժամը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթ սկզբունքին և Արցախի ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու և արարելու, իր ճակատագիրը տնօրինելու իրավունքի ապահովման գերակայությանը։