1208 դիտում
10:35 18-03-2014
Արա Աբրահամյանը խոսել է Ղրիմի դեպքերի մասին․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Ներկայացնում ենք հատված զրույցից․
« -Պարոն Աբրահամյան, երեկ Մոսկվայում հանրահավաք էր՝ ի պաշտպանություն Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության, և այդ հանրահավաքի կազմակերպիչներից մեկն էլ դուք էիք։ Ինչո՞ւ եք պաշտպանում այդ քաղաքականությունը և որն է ձեր դիրքորոշումը այդ հարցում։
-Ես կազմակերպիչ չեմ, բայց ես կողնակից եմ մեր նախագահի քաղաքականությանը, որովհետև այդ քաղաքականությունն ավելի արդյունավետ ու օգտակար է Ռուսաստանում հայ համայնքի համար։ Ինչ մնում է Ուկրաինայի և Ռուսաստանիի հարաբերություններին, դա քաղաքական խնդիր է, հայերի միությունն ընդհանրապես չի զբաղվում քաղաքական խնդիրներով։
-Ասում եք՝ չի զբաղվում, բայց միևնույն ժամանակ Ղրիմի հարցով հանրաքվեի եք մասնակցում։
-Ռուսաստանի հայերի միության գործը, հայերի միության նախագահի գործը խաղաղությունն ու համերաշխությունն է Ուկրաինայի և Ռուսաստանի ժողովուրդների միջև։ Մեր գործն այն է, որ երկուսը միասին խաղաղ ձևով, բանակցությունների միջոցով բոլոր խնդիրները լուծեն։ Եթե բանակցությունները արդյունքներ չեն տվել, պետք է նորից սկսել։ Ինչ վերաբերում է Ղրիմին, դա Ղրիմի ժողովրդի իրավունքն է, և պետք է հարգել այդ հանրաքվեն և դրա արդյունքները։
-Ղրիմի հանրաքվեն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Ղարաբաղի հարցի վրա։
-Ինձ թվում է, սա շատ լավ օրինակ է, որ մենք ընդունենք Ղարաբաղի անկախությունը։ Եթե վաղը Ղարաբաղը ցանկանա մտնել Հայաստանի կազմ, մենք պետք է հարգենք այդ ընտրությունն էլ և անմիջապես ընդունենք Դա նորմալ երևույթ է»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1782 դիտում
14:33 17-03-2014
Ղրիմի իշխանությունները Ղրիմի անկախության մասին որոշում են ընդունել
997 դիտում
15:13 04-06-2023
Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին
Այս բաժնից
904 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
874 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ