211652_close_icon
views-count1359 դիտում article-date 10:02 18-03-2014

Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում ձյուն է տեղում. խորհուրդ է տրվում չերթևեկել այդ հատվածով

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Այս պահին ձյուն է տեղում Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում, Երևան-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում: Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհներով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր