ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի հարաբերությունները ջերմացել են․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Armlur.am–ի տեղեկություններով՝ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության սկանդալային պատմությունից հետո ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ջերմացել են։ Ավելին, Ծառուկյանը օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացելու հարցում։
Հիշեցնենք, որ վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունները կեղծիքներով իրականացնելու համար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Գագիկ Ծառուկյանը նախատել էր Արթուր Բաղդասարյանին, և զրույցը վեր էր ածվել վիճաբանության, անգամ՝ հայհոյանքների»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։