211652_close_icon
views-count3187 դիտում article-date 14:29 14-10-2015

Արա Աբրահամյանը իր լավ ընկեր Գագիկ Ծառուկյանի ո՞ր քայլը չի կրկնի եւ ի՞նչ ճանապարհ չի անցնի Արթուր Բաղդասարյանի հետ

Ես տեղյակ եմ, թե ինչպես կարելի է մի օր ասել մեկ բան, մյուս օրն էլ փոխել որոշումը։ Բայց, հավատացած եղեք, որ ինձ հետ նման բան տեղի չի ունենա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ արձագանքելով հարցին, թե քաղաքականություն մտնելուց առաջ ուսումնասիրե՞լ է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի փորձը։ Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանը իր լավ ընկերն է, բայց ինքը չի ցանկանում նման լինել որեւէ մեկին։ Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե հնարավո՞ր է՝ միանա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, ինչին ի պատասխան նա նշեց, որ Ա. Բաղդասարյանն էլ է իր լավ ընկերը, բայց իրենց ճանապարհներն այլ են։ «Նա երկար ճանապարհ է անցել, բայց ես գնում եմ իմ ուղով»,- ավելացրեց Ա. Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ նա այսօրվա հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ մտադրություն ունի նոր կուսակցություն ստեղծել եւ մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, հակառակ դեպքում կմիանա քաղաքական ուժերից որևէ մեկին։

Նմանատիպ նյութեր