211652_close_icon

Արթուր Բաղդասարյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները սրվե՞լ են. ՉԻ

views-count2766 դիտում article-date 09:10 11-09-2014
«Տևական ժամանակ է՝ սրվել են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ու ՀՀ բնապահպանության նախարար, «Ավշար» ընկերության սեփականատեր Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները»,- գրում է «ՉԻ»-ն և հավելում. «Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները,Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ պաշտոնը զբաղեցրած ժամանակ, օգտագործելով ՌԴ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած պաշտոնական կապերը, զարկ է տվել սեփական բիզնեսին, միայն թե դա արել է հայկական այլ ընկերությունների հաշվին»: Ըստ թերթի աղբյուրների՝ Մոսկվայի մի քանի խոշոր սուպերմարկետներ ժամանակին խզել են կապերը «Ավշար» ընկերության հետ՝ փոխարենը վաճառելով «Հայասի» ընկերության արտադրանքը: Դա էլ պատճառ է դարձել լուրջ հակասությունների։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր