211652_close_icon
views-count1801 դիտում article-date 17:22 17-03-2014

ՀՊՃՀ ռեկտորը հրաժարական է տվել

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտխորհրդի այսօրվա արտահերթ նիստում ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՊՃՀ հասարակայնության հետ կապի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը: Նա նշեց, որ Ա. Ավետիսյանի խոսքերը, ինչպես նաև քայլերը դասախոսների կողմից ոչ ադեկվատ էին ընդունվում և ստեղծվում էր լարված մթնոլորտ: Արա Ավետիսյանը լքում է պաշտոնը բուհում վերջերս վերստուգիչ հանձնաժողովի կատարված ուսումնասիրությունների պատճառով, որոնց արդյունքում ոչ նպատակային ծախսեր են հայտնաբերվել: «Հետևաբար նման մթնոլորտում աշխատելն այլևս անիմաստ էր»,-ասել է Վ. Խորասանյանը: Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Արա Ավետիսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելը կապված է համալսարանում վերջերս վերստուգիչ հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների պատճառով, որոնց ընթացքում հայտնաբերվել են ոչ նպատակային ծախսերի:

Նմանատիպ նյութեր