211652_close_icon

Երևանում վրաերթի է ենթարկվել ՀՊՃՀ-ի ջերմատեխնիկայի ամբիոնի դոցենտը

views-count4145 դիտում article-date 17:37 26-01-2014
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցա վրաերթի փաստով: Ժամը 22:30-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Նաիրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նարդոսի փողոցի բնակիչ 73-ամյա Լադիկ Ղազարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին Լ. Ղազարյանի հարազատները հայտնել են, որ նրան Նարդոսի փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդն է վրաերթի ենթարկել: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ` վրաերթ կատարած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտանբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով Լ. Ղազարյանն աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ջերմատեխնիկայի ամբիոնում` որպես դոցենտ:

Նմանատիպ նյութեր