211652_close_icon
views-count6287 դիտում article-date 11:12 15-05-2018

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական է տվել. ԿԳ նախարար

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար կնշանակվի տեղակալ Երվանդ Սերոբյանը: Այս մասին Շիրակի պետական համալսարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Երեկ հանդիպում եմ ունեցել ռեկտոր Մինասյանի հետ, այսօր նույնպես առանձնազրույց ենք ունեցել և մենք այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ որ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Շիրակի պետական համալսարանի ներքին խնդիրները»,- նշեց Արայիկ Հարությունյանը: Տեղեկացնենք, որ ՇՊՀ հեռացված աշխատակիցները և ուսանողների մի մասը պահանջում էին ռեկտորի հրաժարականը՝ նրան մեղադրելով բուհի միջոցները վատնելու մեջ: Երեկ բուհի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը նույնպես հայտարարել է հրաժարականի մասին:

Նմանատիպ նյութեր