Երջանիկ եմ հերթական ռեկորդը գրանցելու համար. Իբրահիմովիչ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Սենտ-Էտիեն»-ի հետ կայացած խաղում դարձավ դուբլի հեղինակ, գոհունակություն է հայտնել իր թիմի ելույթից: Այդպիսով շվեդ հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած բոլոր մրցաշարարերում խփեց իր 40-րդ գոլը և ակումբային նոր ռեկորդ սահմանեց: Նախկին ռեկորդը պատկանում էր Կառլոս Բյանկիին, ով 1977/78 մրցաշրջանում 41 խաղում խփել էր 39 գոլ:
« Այս խաղում հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար: Այժմ մենք ևս մեկ քայլով մոտեցանք մեր նպատակին: Ես նաև երջանիկ եմ, որ արդյունավետության նոր ռեկորդ սահմանեցի»,-ասել է Իաբրահիմովիչը: