211652_close_icon
views-count1340 դիտում article-date 13:12 17-03-2014

Գյումրիում Թուրքիայի քաղաքացի է սպանվել

Մարտի 15-ին, ժամը 21.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 4/2 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1960 թ. ծնված Էվլիյա Գյումուշթեքին, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 02.10-ին պարզվել է, որ մարտի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Է. Գյումուշթեքին դանակով հարվածել և սպանել է 1990 թ. ծնված Մաքսիմ Բաքոյանը, որը ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր