211652_close_icon
views-count1441 դիտում article-date 14:45 16-03-2014

Բրեյքդանսի աշխարհահռչակ պարողին զարմացրել են հայ B boy-ները. տեսանյութ

Հայ B boy-ների համար ամենամեծ լսարանը, մրցակցության դաշտն ու բեմը` Թբիլիսիում է: Հայաստանում նրանք մասնագիտացվում են, Վրաստանում ձեռք բերում պրոֆեսիոնալիզմ ու ճանաչում: Փողոցային պարերը` հայկական բեմում պրոֆեսիոնալ մատուցել ցանկացողների պակաս չկա` նրանց տարիքը սկսում է 5-ից ու տատանվում մինչեւ 35: Բայց մի մեծ խնդիր կա` միջազգային ճանարման հայ B boy-ները այդպես էլ չեն հասնում: Մեքսիկացի Ռոքսռայթը ԱՄՆ-ից Հայաստան եկել է հայ B boy-ներին որակավորելու: Դասընթացներն արդեն սկսել են, մեքսիկացին հասցրել է ապշել` Հայաստանում բրեյքդանս սովորողների պակաս չկա: Սպորտային շորեր, մարզական կոշիկ ու գլխարկ` բրեյքդանսի հայ ներկայացուցիչները արտաքինով համապատասխանում են ժանրի չափանիշերին: Պրոֆեսիոնալիզմն էլ ապացուցելու հնարավորություն ունեն` ապրիլի 13-ին: Հայաստանի լավագույն 24 պարողները Թբիլիսիում կպայքարեն նախ նախընտրական փուլի համար: Նրանց ընտրել, օգնել ու որակավորել կօգնի Ռոքսռայթը: Հետո արդեն, բրեյք դանսի առաջնության թբիլիսյան փուլում հաղթողը սեպտեմբերին կհայտնվի Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին, իսկ հաղթանակի դեպքում նոյեմբերին կմեկնի Փարիզ` եզրափակիչ փուլին մասնակցելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր