211652_close_icon
views-count2014 դիտում article-date 13:36 15-03-2014

Սաակաշվիլին Նյու Յորքում երթևեկում է մետրոյով և առանց թիկնապահների. Սաակաշվիլիի մորեղբայր

«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ի տարբերություն այլոց, հնարավորություն չունի թիկնապահներով ման գալու»,-վրացական Ռուսթավի-2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սաակաշվիլիի մորեղբայրը՝ Թեմուր Ալասանիան: Միևնույն ժամանակ նա հերքել է մեղադրանքները, համաձայն որոնց ինքն իր զարմիկի պաշտոնավարման ժամանակ միջամտել է Վրաստանի ներքին գործերին: «Ես երբեք չեմ ասել, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, այլ ասել եմ, որ Վրաստանի ներքին գործերին չեմ միջամտում: Ինչ վերաբերում է Ուկրաինա կատարած իմ այցին, ապա ես գիտեի, որ դա որոշ մարդկանց դուրը չի գա: Սակայն քանի որ նա միակ նախկին նախագահն է, ով շրջում է միայնակ՝ առանց թիկնապահների և մետրոյով, այդ իսկ պատճառով ես չէի կարող նրան թույլ տալ, որ միայնակ գնա Ուկրաինա: Երկրորդ, դա ոչ մեկի գործը չէ»,-ասել է Թեմուր Ալասանիան:

Նմանատիպ նյութեր