Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումները հավաքներ են անցկացնում. razm.info
Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումների մոտ 100 զինծառայողներ մասնակցում են դաշտային պարապմունքների, որոնց ընթացքում կատարելու են գործողությունների ներդաշնակում, գրում է [url=http://razm.info/34732#more-34732]razm.info[/url]-ն:
Պարապմունքներն, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղոդագրության, արդեն սկսվել են Գյումրիի Կամխուդ բարձրալեռնային զորավարժարանում ու կշարունակվեն մինչև ապրիլի կեսերը։ Դրանց ընթացքում կկիրառվի մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև ՊԶՄ-2 մեքենաներ, որոնք նախատեսված են խրամատներ ու այլ ինժեներական արգելափակոցներ փորելու համար։
Պարապմունքների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների զինծառայողները կկատարեն ականների ու այլ պայթուցիկ նյութերի հայտնաբերում, ինչպես նաև պայթեցում կրակային ու էլեկտրական միջոցներով։ Պարապմունքները առավելագույն մոտեցված կլինեն մարտական պայմաններին։
Մանրամասները՝ [url=http://razm.info/34732#more-34732]այստեղ[/url]: