2515 դիտում
10:20 15-03-2014
Ղուկասյաններն Արթիկի ՔԿՀ-ում մի մեծ կերուխում են սարքել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. « Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը, որը հետաձգվեց մինչև մարտի 19-ը:
Նշենք, որ մինչ դատական նիստը «Ժողովուրդ»-ին տեղեկություններ էին հասել, որ նախորդ օրը երեկոյան Վահե Ղուկասյանին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի ՔԿՀ, որտեղ Ղուկասյանները մի մեծ կերուխում են սարքել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանը հավաստիացրեց, թե նման բան չկա.«Ես ձեզ վստահեցնում եմ. անձամբ եմ ընդունել Վահե Ղուկասյանին և նրան բացատրել եմ ՔԿՀ-ի կանոնները: Ավելին կարող եմ ասել, որ ղուկասյաններից ոչ ոք այստեղ չի եղել»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանի եղբայրը` Գևորգ Ղուկասյանն էլ ասաց, թե իրենցից ոչ ոք դատական նիստին ներկա չի եղել, իսկ թե ինչու, չմանրամասնեց. «Ես դատարան չեմ գնում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
15072 դիտում
23:45 26-05-2018
Դանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում․ մեկ անձ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3457 դիտում
10:15 11-05-2016
Արթիկի ՔԿՀ-ում կալանավայրի ղեկավարների և դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»
52547 դիտում
20:31 22-06-2018
Արթիկի ավագանին միաձայն որոշեց Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից
Այս բաժնից
694 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1462 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա