3460 դիտում
10:15 11-05-2016
Արթիկի ՔԿՀ-ում կալանավայրի ղեկավարների և դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»–ը ահազանգ ստացավ, որ Արթիկի քրեակատարողական հիմնարկում կալանավայրի ղեկավարների և դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Արթիկի ՔԿՀ պետ Արտյոմ Մխոյանը, նրա տեղակալը, անվտանգության աշխատակիցը վիճաբանել են ՔԿՀ-ի դատապարտյալներ Արման Խալաթյանի, Գարիկ Սապոյանի, Գևորգ Մկրտչյանի հետ։ ՔԿՀ-ում խոսակցություններ կան, որ միջադեպը սկսվել է այն բանից, որ ՔԿՀ ղեկավարությունը նրանց հանձնարարական է տվել, ինչը հրաժարվել են կատարել տղաները։
Իրավիճակն այն աստիճանի է բարդացել, որ նշյալ դատապարտյալները, փակվելով խցում, փորձել են ինքնավնասել իրենց։
Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ ՔԿՀ դատապարտյալների պատմելով՝ միջադեպին խառնվել է Արթիկի ՔԿՀ-ի, այսպես ասած, «զոն նայող» ոմն Նարեկը։ Ըստ դատապարտյալների՝ վերջինս ոչ թե պաշտպանել է դատապարտյալների իրավունքը, այլ ճիշտ հակառակը՝ ՔԿՀ պետ Մխոյանի հետ փորձել են ճնշել տղաներին։ Լուրեր են շրջանառվում, որ դատապարտյալների և ՔԿՀ ղեկավարության միջադեպը սկսվել է թղթախաղ խաղալու հարցից։ Չի բացառվում, որ նշված դատապարտյալներին խցակիցները փորձել են ներքաշել թղթախաղի մեջ, սակայն մերժվել են։ Ու անհասկանալի է այս իրավիճակում ՔԿՀ ղեկավարության դժգոհ դիրքորոշումը։ Արտյոմ Մխոյանի հրահանգով միջադեպից հետո տղաները տեղափոխվել են դատապարտյալների համար նախատեսված պատժախուց։
Տեղեկացնենք, որ Գարիկ Սապոյանը ազատազրկման է դատապարտվել սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ Գևորգ Մկրտչյանը և Արման Խալաթյանը ազատազրկման են դատապարտվել գողություն կատարելու մեղադրանքով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
07:10 03-11-2023
ՔՊ-ական պատգամավորի՝ կալանավայրի պետ որդին խիստ նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»
3304 դիտում
18:40 30-08-2018
Հանդիպում՝ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալների հետ. «Անտարես» հրատարակչությունը 400 գիրք է նվիրել ՔԿՀ-ի գրադարանին
4852 դիտում
13:44 04-06-2019
«Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալների միջև անցկացվել է սեղանի թենիսի առաջնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2029 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»