1231 դիտում
09:54 15-03-2014
«Դեմ եմ»-ի պայքարը նոր կզգացվի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. « ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» նիստից հետո «Դեմ եմ»-ի ակտիվիստ Գևորգ Գորգիսյանը երեկ հայտնել է, որ նիստում քննարկել են մարտի 22-ին տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված հարցեր: Նա ընդգծել է, որ չնայած դրան` շարժումը չի քաղաքականացվում: Անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի` շարժումն ուղղորդելու մասին հայտարարությանը, ակտիվիստն ասել է. «Բացառվում է, քանի որ մեր շարժման նկատմամբ արդեն վախ կա, այդ պատճառով էլ փորձում են նման պիտակներով վարկաբեկել»:
Իսկ ակտիվիստ Դավիթ Մանուկյանը նշել է, որ եթե մարտի 28-ին ՍԴ-ն չբավարարի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի բացառման հայցը, իրենց պայքարը նոր կզգացվի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
14884 դիտում
14:12 11-05-2018
Առաջնահերթն են հանցագործության դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը. Վալերի Օսիպյան
2228 դիտում
19:18 06-03-2018
«Մեր պայքարը Թուրքիայի դեմ չէ, մեր պայքարը հանուն մարդու իրավունքների պաշտպանության է». Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
694 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1462 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա