211652_close_icon
views-count2043 դիտում article-date 20:39 01-02-2014

Բունդեսլիգա. «Շալկե 04»-ը համառ պայքարում հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի 19-րդ տուրի հետաքրքրաշարժ հանդիպումներից մեկի շրջանակում միմյանց հետ մրցեցին «Շալկե 04»-ը և «Վոլֆսբուրգ»-ը: Այս թիմերի համար հանդիպումը 6 միավորի արժեք ուներ, քանի որ կողմերը մրցաշարային աղյուսակում գտնվում են հարևանությամբ և պայքարում են եվրագավաթային գոտում տեղ զբաղեցնելու համար: «Շալկե 04» բավականին արագ առաջ անցավ հաշվի մեջ: 9-րդ րոպեին Ֆելիպե Սանտանայի գլխի հարվածից հետո գնդակը հայտնվեց ցանցում: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում բավականին կասկածելի պայմաններում մրցավարը խաղադաշտից հեռացրեց հյուրերի կիսապաշտպան Մարկո Կալիջուրիին: «Գայլերը» մնալով 10 հոգով իրենց զենքերը վայր չդրեցին և 65-րդ րոպեին Առնոլդի խփած գոլից հետո հավասարեցրին հանդիպման հաշիվը: Զարմանալի է, սակայն քանակական առավելություն ստացած «Շալկե 04»-ը չէր կարողանում տիրել խաղային առավելությանը: Թվում էր, թե հանդիպման ընթացքում խփած գնդակներ, այլևս չեն արձանագրվի , սակայն 81-րդ րոպեին «Շալկե 04»-ի հազվադեպ գրոհներից մեկը եզրափակվեց դարպասի գրավումով: Ռոման Նոյշտեդտերը օգտվեց մրցակցի կենտրոնական պաշտպանների կոպիտ սխալից և գնդակը հասցեագրեց Բոատենգին, ով անվրեպ հարվածով ձեռնունայն թողեց Դիեգո Բենալիոյին: «Շալկե 04» - «Վոլֆսբուրգ»`2:1 Գոլեր` Սանտանա 8', Բոատենգ 81 – Առնոլդ 65'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր