211652_close_icon

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքները համադրելու նպատակով կստեղծվի հանձնաժողով

views-count1687 դիտում article-date 20:44 14-03-2014
Մարտի 13-ին Ռիգայում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը, որոշում է կայացվել ստեղծելու Բալթյան երկրների տեղական հանձնաժողով՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքները համադրելու նպատակով: Հանձնաժողովի աշխատանքներն ու իրականացվելիք միջոցառումները համակարգելու է Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև համայնքային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր