1548 դիտում
11:29 21-02-2015
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատանքները կանոնակարգող խմբի առաջին նիստը
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խումբ: Փետրվարի 21-ին տեղի ունեցավ աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նախագահում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Աշխատանքային խմբի անդամներին ներկայացվեցին Ցեղասպանության տարելիցի օրերին Երևան քաղաքում և հանրապետության մարզերում հասարակական կարգի ապահովման ու անվտանգության պահպանման միջոցառումների շրջանակը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության խնդիրներն ու առանձնահատկությունները, քննարկվեցին կազմակերպչական հարցեր: Նիստի ավարտին Հունան Պողոսյանը համապատասխան հանձնարարականներ տվեց խմբի անդամներին՝ իրենց ղեկավարած ստորաբաժանումների աշխատանքային պլաններն ու ժամանակացույցերը նախապատրաստելու ուղղությամբ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1824 դիտում
17:40 12-03-2014
Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների դեմ ուղղված հատուկ կոմիտե է ստեղծվել