Սփյուռքում քննարկում են Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները
Հայ ավանդական երեք կուսակցությունների՝ ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի, ՀՅԴ-ի, ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին և նրա հետ քննարկել Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանի մամլո դիվանը, պատվիրակությունը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է ապրիլի 24-ին կայանալիք կենտրոնական, միջկուսակցական նախաձեռնությունները։
Նշվել է, որ այդ նախաձեռնությունները պետք է ունենան համահայկական ու համալիբանանյան բնույթ։