211652_close_icon
views-count1434 դիտում article-date 14:58 14-03-2014

Հյոնեսը հեռանում է «Բավարիա»-ից

Մյունխենիա «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը հրաժարվել է բողոքարկել Մյունխենի դատարանի կայացրած որոշումը: Բացի այդ Հյոնեսը «Բավարիա»-ի նախագահի պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել: «Ընտանիքիս անդամների հետ խորհրդակցելուց հետո ես որոշեցի չբողոքարկել դատարանի կայացրած որոշումը: Իմ խնդրանքով փաստաբանները չեն վիճարկի դատարանի որոշումը: Նման դիրքաորոշումը համապատասխանում է իմ պարկեշտությանը, ինքատիրապետմանը և անձնական պատասխանատվությանը: Հարկերից խուսափելը կյանքիս ամենամեծ սխալն է, և ես պատրաստ ընդունել եմ իմ կատարած սխալի հետևանքները: Բացի այդ, ես վայր եմ դնում «Բավարիա»-ի նախագահի և ակումբի բաժնետոմսային հասարակության դիտորդների խորհրդի ղեկավարի իմ լիազորությունները: Նման կերպ ես ցանկանում եմ պաշտպանել ակումբը, որևէ վնասից: «Բավարիա»-ն իմ կյանքի աշխատանքն է և կշարունակի հանդիսանալ: Ես հավատարիմ կմնամ ակումբին և նրա բոլոր անդամներին, քանի դեռ ողջ եմ: Ինձ աջակցելու համար ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ընկերներիս և «Բավարիա»-ի երկրպագուներին»,-նշել է Հյոնեսը: Հիշեցնենք, որ Ուլի Հյոնեսը իր անձնական բիզնեսում հարկերից խուսափելու համար դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով: Ի սկզբանե Հյոնեսը մեղադրվում էր 3,5 մլն եվրո հարկ չվճարելու մեջ, սակայն դատավարության ընթացքում պարզվել է, որ այդ թիվը կազմում է 27,2 մլն եվրո: «Բավարիա»-ի նախագահը յոթ անգամ ֆինանսական մարմիններին է ներկայացրել անճիշտ տվյալներ, անօրինական ձևով կրճատել է կորուստները 5,5 մլն եվրոյի չափով, այդ կերպ նվազեցնելով պետությանը հատկացվող իր հարկերի չափը: Այդպիսով Հյոնեսը թաքցնելով 107 մլն եվրո եկամուտ` չէր մուծել 27,2 մլն եվրոյի չափով հարկերը:

Նմանատիպ նյութեր