2611 դիտում
15:21 14-03-2014
Առաջիկայում 4 քաղաքական ուժերի կողմից ճանապարհային քարտեզ կներկայացվի
«Կառավարության հրաժարականը պահանջելով ակցիա չենք անում»,-այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ այդ հարցն առաջիկայում օրակարգ կմտցվի, կհայտարարվի , թե ինչ հիմնավորմամբ և ինչ է ակնկալվում:
Պատգամավորի խոսքով՝ շուտով միավորված 4 քաղաքական ուժերի կողմից ճանապարհային քարտեզ կներկայացվի: «Դրանից հետո, եթե ՀՀԿ-ն չի գնա դրան, մենք կորոշենք, թե ինչ անենք: Անշուշտ, բազմաթիվ այլ միջոցներ կան»:
Լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ն ցանկանում է ղեկավարել կառավարությունը, ասաց. «Ո՛չ, թե ով կղեկավարի, դա քննարկելու հարց է: Որևէ մեկն այդ 4 ուժերից անձերի խնդիր չի դնում»:
Տեղեկացրեց նաև, որ այսօր և վաղը ԲՀԿ-ն կհանդիպի «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
15:46 25-04-2016
Առաջիկայում հանրությանը կներկայացվի «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման վերջնական նախագիծը
8876 դիտում
13:48 26-08-2016
Էկվադորն ու Իրանը երկկողմ առևտրային հարաբերություններն ամրապնդող ճանապարհային քարտեզ են մշակել. տեսանյութ
2428 դիտում
11:25 20-10-2016
«Նորմանդական քառյակը» պայմանավորվել է «ճանապարհային քարտեզ» մշակելու շուրջ