ՕԵԿ-ը չի միանա քաղաքական 4 ուժերին, որպեսզի հեռանա իշխանությունից
«Քաղաքական ուժերը կարող են համագործակցել, սակայն իշխանափոխության նախադրյալներ չենք տեսնում»,-այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ իրենք համագործակցությանը նորմալ են վերաբերվում, սակայն արտահերթ նախագահական ընտրությունների մոտիվներ չկան և դրա մասին խոսք լինել չի կարող, հետևաբար չցանկացավ այդ թեմայի շուրջ այլ մեկնաբանություններ անել:
Լրագրողի դիտարկմանը, թե ՕԵԿ-ը պատրա՞ստ է համագործակցել 4 ուժերի հետ, որպեսզի հեռանա իշխանությունից, Մհեր Շահգելդյանն արձագանքեց. «Հարցն աբսուրդային է հնչում: Մենք շարունակում ենք մեր գործունեությունն այն մանդատով, որը ստացել ենք ժողովրդից»:
Իսկ ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ավելացրեց, որ ընտրությունները մի գործընթաց է, որի միջոցով ձևավորվում է իշխանությունը: