211652_close_icon

Ժամերի ընթացքում պարզ կդառնա, թե 4 քաղաքական ուժերը երբ են պահանջելու կառավարության հրաժարականը

views-count3420 դիտում article-date 13:38 14-03-2014
Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ ժամերի ընթացքում պարզ կդառանա, թե երբ են պահանջելու կառավարության հրաժարականը: Նա նշեց, որ երկրի բոլոր ձախողումները, վստահության բացակայությունը պայմանավորված են ներկայիս իշխանության և կառավարության ձախողմամբ՝ հավելելով, որ նաև չի կարծում, թե հրաժարականը պիտի լինի ինքնանպատակ: «Ասենք, հրաժարական տվեց, ի՞նչ է փոխվելու: Մենք ոչ միայն պահանջելու ենք հրաժարականը, այլ փորձելու ենք այլընտրանք ներկայացնել»,-ասաց նա: Արձագանքելով Ռւբեն Հակոյանի այն դիտարկմանը, թե չի բացառվում, որ քաղաքական 5-րդ ուժն էլ ՀՀԿ-ն լինի, ասաց. «Մենք միշտ ասել ենք, որ եթե մեր արած գործին հավանություն տրվի ՀՀԿ-ի կողմից, մենք կողջունենք, միայն թե պետք է ճիշտ քայլ անել: Թե ով կլինի 5-րդը կամ 6-րդը, մենք նման խնդիր չունենք: Տարբեր քաղաքական ուժեր են և բնականաբար ինչ-որ խանդի տեսարաններ առաջանում են. վերմակն իրենց վրա քաշելու փորձեր, ինչ-որ մեկն առաջ ընկնելու քայլեր է անում: Դրա վրա կենտրոնանալ պետք չէ: Մեր նպատակն այս փուլում տարաձայնությունները մեղմելն է, խնդրի լուծման այնպիսի քայլեր գտնելը, որոնց շուրջ ներկա պահին համատեղ աշխատում ենք»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր