Լապշինի արտահանձնման հարցը պարզ կդառնա առաջիկա 7-10 օրերի ընթացքում. փաստաբան
Իսրայելին Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը պարզ կլինի 7-10 օրերի ընթացքում։ Այդ մասին հայտնել է Լապշինի փաստաբան Է. Չերնինը։
Նա ընդգծել , որ օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտնելու Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավճիռը, որով Լապշինին սպասվում է 3 տարի ազատազրկում։
«Սկզբունքորեն, Իսրայելը ցանկություն է հայտնել, որպեսզի Լապշինն արտահանձնվի, սակայն «ցանկանում է»-ի և կոնկրետ գործողությունների միջև մեծ տարբերություն կա»,-ասել է Չերնինը։