«Բանդայի» գործով թալանված նախկին ԱԺ պատգամավոր Նապալեոն Ազիզյանը՝ երկրից հեռանալու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանի տան թալանի գործը ոչ տեղից շարժվում է, ոչ էլ մինչեւ այսօր գողոնն է նրանց վերադարձվել: Այս մասին SHAMSHYAYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողը՝ Նապոլեոն Ազիզյանը:
«Ոչ մի նորություն չկա»,-ասաց նա: Արձագանքելով խոսակցություններին, թե հիասթափված է եւ պատրաստվում է մեկնել երկրից, ասաց. «Չէ, չէ: Սուտ է: Ես ընտանիք ունեմ, թոռներ ունեմ ու չեմ պատրաստվում երկրից գնալ: Այս երկրում առաջին պայքարողներից մեկը ես եմ եղել, ո՞նց գնամ»:
Ինչպես նաեւ ասաց, որ ներկա պահին ոչնչով չի զբաղվում: Վատառողջ է եւ առողջական խնդիրներով է զբաղված: Իսկ վերջին թալանից հետո թեւ վախ կա, բայց տան անվտանգությունը չի պահպանվում: