2903 դիտում
16:31 13-03-2014
Սայաթ-Նովա գյուղում գործող գյուղապետի մրցակիցը գյուղի վարորդներից մեկն է եղել
ԲՀԿ անդամ, Սայաթ-Նովա գյուղի գործող գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանի հետ ընտրապայքարի մեջ էր մտել ՀՀԿ անդամ Արսեն Ղարսեյանը, ով մինչ օրս գյուղի վարորդներից մեկն է, գաղափար չունի համայնքային նշանակության խնդիրներից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ, Սայաթ-Նովա գյուղի գործող գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանը:
«Ժողովուրդը իրա ձայնը արդեն ասեց ամսի 9-ին՝ ընտրությունների ժամանակ: Արսեն Ղարսեյանին միայն լավ ճանաչում եւ օգնում էր ՀՀԿ անդամ, Մասիսի տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը: Բայց ես մի բան չեմ հասկանում, թե ինչի պետք է ամեն մեկը գյուղապետ դառնալու ցանկություն հայտնի, մինչդեռ ինքը դրանից շատ հեռու է: Երբ տեսնում եք, որ մարդը գյուղի համար իսկապես գործ է անում, թողեք, որ շարունակի աշխատել»,- ասաց Ռազմիկ Ալավերդյանը:
Նշենք, որ Արարատի մարզի համայնքապետերի՝ մարտի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներով ընդամենը 2 գործող գյուղապետեր պարտվեցին: Նիզամիի համայնքապետ Արտավազդ Դունոյանը, գյուղացիների խոսքերով, բացահայտ թալանով էր զբաղված, բացի այդ, իր եղբորորդուն էլ ավագանու անդամ էր ցանկանում դարձնել, որ միասին աշխատեին, դրա համար էլ գյուղացիները իրենց ձայնը տվեցին մյուս թեկնածուին՝ Արութին Կարապետյանին: Իսկ մյուս համայնքն էլ Դարբնիկն էր, որտեղ, գյուղացիների պատմելով, արդեն իսկական լճացում էր. մինչ մարտի 9-ը գործող գյուղապետ Ազատ Խաչատրյանը 10 տարուց ավելի էր, որ գյուղապետ էր եւ դեռ հույսերը մեծ էին, իսկ նրանից էլ ավելի ինքնավստահ, երիտասարդ ՀՀԿ-ական Դավիթ Գզիրյանը ընտրությունների ժամանակ հաղթեց տարեց Ա. Խաչատրյանին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2386 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
802 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ