995 դիտում
14:16 13-03-2014
Մինչև 18 տարեկան դպրոցահասակ երեխաներն անվճար կրթության իրավունք կունենան
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որը մշակվել է ոլորտի բարեփոխման և օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով և բխում է կառավարության 2013թ. գործունեության գերակա ուղղություններից:
Այժմ հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, որից հետո նա ծնողների (որդեգրողի կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը: Փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը, ինչի շնորհիվ դպրոցահասակ երեխան մինչև 18 տարեկան դառնալը կարող է իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն ստանալու իրավունքը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1267 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա