211652_close_icon
views-count1688 դիտում article-date 13:06 13-03-2014

Հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով` հեռուստացույց է գողացել

Մարտի 11-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Գրետա Վ.-ին: Պարզվել է, որ նա մարտի սկզբներին, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Դսեղ գյուղում գտնվող մի տնից գողացել է հեռուստացույց: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր