Մարտի 1-ին սպանված Արման Ֆարմանյանի կինը համաներվելուց հետո կարող է կրկին կալանավորվել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մահացած Արման Ֆարմանյանի կինը՝ Աննա Էլոյանը, հայտնվել է անելանելի վիճակում։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ իր ներկայիս ամուսինը՝ Հովնանը, արդեն 20 օր է, ինչ հացադուլ է անում. «Ամուսնուս և նրա ծանոթներից մեկի միջև փոքրիկ վիճաբանություն էր եղել, եւ Հովնանը նրան կարգի հրավիրելու համար ապտակել էր։ Դրա համար Հովնանին կալանավորել են, իսկ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել»։
Հիշեցնենք, որ Աննա Էլոյանը 2013թ. «Մալաթիա» տոնավաճառի մոտակայքում դանակահարել էր Հովնանին և այդ արարքի համար դատապարտվել երեք տարվա ազատազրկման. «Ճիշտ է, ազատ եմ արձակվել համաներումով, բայց դատախազը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, որ ինձ էլի կալանավորեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։