1361 դիտում
08:52 13-03-2014
Երեխաների նպաստներն ամիսներով ուշացնում են․ ՀԺ
Սոցիալական նպաստ ստացող ընտանիքները, Հայաստանի օրենսդրության համաձայն, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում պետք է ստանան 50 հազարական դրամ նպաստ, երրորդ և ավելի երեխաների համար` 430 հազար:
«Հայկական ժամանակ» թերթը անդրադառնալով խնդրին գրում է. «Այս տարվա հունվարի մեկին և դրանից հետո ծնված երրորդ, չորրորդ երեխայի համար նախատեսված նպաստը ավելացել է 430 հազար դրամի փոխարեն 1 մլն, հինգերորդից սկսած` 1.5 միլիոն դրամ: Ավելի քան մեկ ամիս առաջ քաղաքացիներից ահազանգ էինք ստացել, որ միանվագ այս նպաստների վճարումն ուշանում է: Ընդ որում, խոսքն ամիսների մասին էր և նշվում էր, որ սահմանված գումարը չի վճարվել դեռևս նոյեմբերին ծնված երեխայի համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, սակայն, խնդրի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան այն ժամանակ վստահեցրել էին, որ մինչև 2013 թվականի դեկտեմբերը ներառյալ բոլոր նրանք, ովքեր դիմել են, ստացել են նպաստը և պետությունը որևէ պարտք չունի: Ասվել էր, որ որոշակի խնդիր կա միայն սույն թվականին ծնվածների դեպքում, որովհետև փոխվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը: Այսինքն` եթե մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց փաստացի բնակության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն («Փարոս»), ապա 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածների դեպքում հարկավոր է գործերը ներկայացնել սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
16:58 22-05-2014
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացման նպաստներն ու մարզերի բնակչության դժգոհությունները. Սուր անկյուն. տեսանյութ
1857 դիտում
09:06 06-11-2015
Վարդան Օսկանյանն ուշացնում է իր նոր կուսակցության «շինարարությունը». «Իրատես de facto»
8471 դիտում
10:13 16-10-2019
Կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու հարցն է քննարկվում․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2347 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
775 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
709 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի