Քաղաքային իշխանությունը կարմիր գծանշումներում կայանման գումարների մի մասը «ստանալու է աղբամաններից»
Երբ Երևանում հայտնվեցին կարմիր գծանշումները, քաղաքային իշխանությունները կուրծք ծեծելով հայտարարում էին, թե այդ ամենը կատարվում է վարորդների համար, և նրանց վճարած գումարը չի կորելու, այսինքն՝ չի վերածվելու աղբի:
Այսօր՝ մարտի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ պարզ երևում են, թե Աբովյան փողոցում ինչպես են աղբամաններն «իրենցով արել» կարմիր գծանումների մի ահագին հատված:
Քաղաքացիները, տեսնելով դա, կատակում էին. «Տեսնես Տարոն Մարգարյանը էս աղբամաններից ո՞նց է ստանալու գումարը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի