211652_close_icon
views-count10197 դիտում article-date 23:57 19-09-2018

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

ՀՀ ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է իր ենթականերից գումար հափշտակելու մեջ: Նա, ըստ մեղադրանքի, պարգևատրած գումարի մի մասը հետ է վերցրել ենթականերից՝ նշելով, որ սխալ չափով է արվել պարգևատրումը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ ՀՀ ՈԶ N զորամասի հրամանատար, գնդապետ Վռամ Բեժանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ իր ենթակա զինծառայողներից խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` ընդհանուր 364.000 ՀՀ դրամ : Ըստ մեղադրանքի՝ Վռամ Բեժանյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության օրվա առթիվ իր ենթակայության տակ գտնվող զորամասի անձնակազմի պարգևատրման չափը, պարգևատրման ենթակա անձանց ցուցակը, որի համաձայն՝ ՀՀ ՈԶ N զորամասի պայմանագրային զինծառայողներ Արամ Մանասյանը, Արթուր Շախբազյանը, Դավիթ Թորոսյանը, Էդվարդ Մնացականյանը, Հակոբ Բաղդասարյանը, Նորայր Ղևոնդյանը և Պարույր Վարդանյանը որպես պարգևավճար պետք է ստանային 93 000 ՀՀ դրամ: Պարգևատրումը ստանալուց հետո Բեժանյանն իր վարորդ Մնացականյանի միջոցով պարգևատրվողներին հայտնել է, որ 41 000 ՀՀ դրամ պարգևավճարի փոխարեն սխալմամբ փոխանցվել է 93 000 ՀՀ դրամ, և ավել փոխանցված գումարը պետք է հետ վերադարձնեն: Արդյունքում, ըստ մեղադրանքի, պարգևատրվածներից հափշտակվել է 364 000ՀՀ դրամ: Բեժանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178–րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով՝ խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործն ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան:

Նմանատիպ նյութեր