Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Մարտի 12-ին օրվա առաջին կեսին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց տեղումների եղանակ: Կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին հնարավոր է առատ անձրև, տեղ-տեղ՝ ամպրոպ:
Միայն կենտրոնական հատվածում` Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորի նախալեռներում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ, ուշ երեկոյան հնարավոր է անձրև սկսվի։
[color=#EF2929]Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կնվազի 2-4աստ:[/color] Տեղեկացնում ենք, որ ցրտելու է նաև հինգշաբթի: Ճանապարհներին հնարավոր է մերկասառույց, լեռներում` դժվարանցանելի հատվածներ:
Եղանակը Երևանում. մարտի 12-ին սպասվում է մասամբ ամպոտ, առանց էական տեղումների եղանակ, երեկոյան կդիտվի խիտ ամպամածություն, տեղ-տեղ հնարավոր է անձրև:
Օդի ջերմաստիճանը գիշերը +2+5, ցերեկն ստվերում +12+15, երեկոյան +8+10:
Աղբյուր՝ www.weather.am