5631 դիտում
10:52 12-03-2014
Տավուշի մարզում գյուղապետը Նիվայով գլորվել է ձորը
Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «վերհոնքային շրջանի քերծվածք, գլխի պատռվածք-վերք և սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 58-ամյա Հայկ Քամալյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Իջևանի ոստիկանապետ Անդրանիկ Ադիբեկյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում Հ. Քամալյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 986 ԼՏ 57 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում հարվածելով ճանապարհի բաժանարար գոտու բետոնե եզրաքարին՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Քամալյանը Քաշթառակ գյուղի գյուղապետն է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
51014 դիտում
19:40 12-10-2016
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Mercedes-ը 100 մ գլորվել է ձորը. գյուղապետը տեղում մահացել է. կա վիրավոր
7730 դիտում
18:11 20-09-2014
Տավուշի մարզում զինվորականների տեղափոխող բեռնատարը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 12 վիրավոր
Այս բաժնից
15622 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35885 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց