1438 դիտում
10:36 12-03-2014
Է. Նալբանդյանի հետ զրույցը փաստեց, որ Հայաստանը շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ. Ջեյմս Ուորլիք
«ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած զրույցում պարզ դարձավ, որ Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ»,-այսպիսի գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ոորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Մոսկվայում երեկ Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը:
Ավելի ուշ մեկ այլ գրառման մեջ Ուորլիքը նշում է, որ անհամբերությամբ սպասում է այսօր ռուսական կողմի հետ կայանալիք հանդիպմանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը վճռական է տրամադրված՝ համագործակցելու Ֆրանսիայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ տարվող աշխատանքներում:
Նշենք, որ երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Է. Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Համանախագահներրը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները։
Նմանատիպ նյութեր
1463 դիտում
12:52 04-04-2014
Անհամբերությամբ սպասում եմ Մոսկվայում Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպմանը. Ջեյմս Ուորլիք
1703 դիտում
11:31 06-02-2014
Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել են պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
523 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
700 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
712 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին