Թուրքիայի և Հունաստանի կիպրացիները պայմանավորվել են բանակցել. ինչու՞ նույնը չանեն Հայաստանը և Ադրբեջանը. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ամբողջական բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման շուրջ:
«Հունաստանի և Թուրքիայի կիպրացիները հայտարարել են, որ անցել են թուրք-կիպրական խնդրի կարգավորման շուրջ երկարաժամկետ բանակցությունների: Ինչու՞ դա չի կարող լինել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում»,-Twitter-ի իր էջում գրել է Ուորլիքը: