211652_close_icon
views-count1626 դիտում article-date 08:59 12-03-2014

ՀԷՑ-ի «էլեկտրիկներից» շատերը հավելագրումներ են կատարում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գազի գների շոկին դեռ չընտելացած՝ հայ բազմաչարչար սպառողները նոր շոկի մեջ են հայտնվել արդեն էլեկտրաէներգիայի վճարումների մասով, որոնք գրեթե գազին հավասարվել են։ Ըստ լավատեղյակների, այս «թվերն» անմիջականորեն կապված են ՀԷՑ-ի վաճառքի հետ։ «Էլեկտրիկներից» շատերը, ցանցը մաքրելու, «համ էլ՝ ով սաղ-ով մեռած» կարգախոսից ելնելով, հավելագրումներ են կատարում։ Բայց իրենց ուղղված հարցերին ի պատասխան՝ անվրդով ասում են. «Ճիշտ ա սաղ, ոչ մի հավելագրում չկա, ձեր տանը սոչիկ դրեք՝ համոզվեք»։ Բանն այն է, որ նրանք շատ լավ գիտեն՝ ով տանը «սոչիկ» ունի, դրանց մոտ հավելագրում չեն կատարում, «սոչիկ» չունեցողների վրա են կատարում հավելագրումները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր